Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ախտորոշում

Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում արտաքին տեսքը

Ի՞նչ հիվանդությունների մասին է վկայում արտաքին տեսքը

Սովորաբար, բժշկի ախտորոշման համար պահանջվում է ավելին, քան պացիենտին պարզ զննելը: Սակայն, որոշակի արտաքին ախտանշաններն էլ կարող են վկայել այս կամ այն հիվանդության բարձր ռիսկի մասին: Այսպես, ինչով են սպառնում են հետևյալ առանձնահատկությունները:


Բարձր հասակը սպառնում է


*Կրծքագեղձի քաղցկեղով. Ամերիկայում անցկացված մի շարք հետազոտությունները ցույց են տվել, որ 175 սմ և ավելի հասակ ունեցող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը բարձրացած է: Բարձրահասակներն այս հիվանդությունից ավելի շատ են մահանում, քան ցածրահասակները: Հնարավոր պատճառն այն է, որ կնոջ հասակի վրա ազդող հորմոնները պատասխանատու են նաև կաթնածորանների հյուսվածքների զարգացման համար: Եվ քանի որ, հատկապես այս հյուսվածքներից են հաճախ սկսվում չարորակ գոյացությունները, ապա ինչքան շատ են հյուսվածքները, այնքան մեծ է հիվանդանալու հավանականությունը:

 

*Շագանակագեղձի քաղցկեղով. այս հիվանդությունը հաճախ «հարձակվում» է 183 սմ և ավելի հասակ ունեցող տղամարդկանց վրա, միջինում կազմելով 59%: Ընդ որում, նորմայից յուրաքանչյուր 4 սմ-ով ավելին 6%-ով ավելացնում է ուռուցքի առաջացման հավանականությունը: Այսպիսի տվյալներ են ստացվել ամերիկացի ուռուցքաբանների անցկացրած հետազոտություններից հետո, ովքեր 12 տարվա ընթացքում հետևել են ավելի քան 22 հազար տղամարդու:

 

*Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով. ռիսկի այս խմբում են 183 սմ հասակից սկսած տղամարդիկ և 167,6 սմ-ից սկսած կանայք: Ինչպես կարծում են նման փաստեր արձանագրած Վաշինգտոնի համալսարանի փորձագետները, դրանում մեղավոր են հորմոնները, որոնք միաժամանակ ազդում են և ոսկրերի աճի, և որովայնախոռոչի հյուսվածքների աճակալման վրա:

 

Ցածր հասակը սպառնում է

 

*Ինֆարկտով: 170 սմ-ից պակաս հասակ ունեցող տղամարդիկ սրտային նոպայով ավելի հաճախ են բուժհաստատություններ ընդունվում, քան ուժեղ սեռի բարձրահասակները, ցույց են տվել Հարվարդի համալասրանի հետազոտությունները: Այս նշագծից 10-15 սմ բարձր հասակը  ինֆարկտի հավանականությունն իջեցնում է 35-40%-ով: Ինչո՞վ է դա պայմանավորված, դեռևս ստույգ պարզված չէ: Մի տեսության համաձայն, ցածրահասակ մարդկանց մոտ արյունատար անոթներն ավելի նեղ են և դրանց խցանումն ավելի հավանական է:

 

*Ստամոքսի խոցով և քաղցկեղով: Գիտնականներն այս հիվանդությունները կապում են Հելիկոբակտեր փիլորիի հետ, որը նույնպես գաստրիտ է հրահրում: Ընկնելով մարդու օրգանիզմ դեռևս փոքր հասակում, մանրէն կարող է ոչ միայն «փչացնել» մարսողական համակարգը, այլև նշանակալիորեն դանդաղեցնել ամբողջ օրգանիզմի աճը: Դրա համար էլ ցածր հասակը երբեմն վկայում է ստամոքսի խնդիրների բարձր ռիսկի մասին:

 

*Հիպերտոնիայով. զարկերակային արյան բարձր ճնշումը սպառնում է ցածր հասակ և կարճ ոտքեր ունեցող անձանց, ցույց են տվել 3000 պացիենտների հետ անցկացրած անգլիացի փորձագետների հետազոտությունները: Բժիշկները հետևել են նրանց դեռևս ծնվելու պահից և պարզել, որ մանկության տարիներին վատ սնունդը կարող է հանգեցնել արյան համակարգի սխալ զարգացման, նաև` ոսկրերի ոչ ճիշտ աճի:


Ոտքերի մեծ չափսը սպառնում է

 

*Կրծքագեղձի քաղցկեղով: Ինչպես ենթադրում են Բրիստոլի համալասրանի գիտնականները, ոտքերի չափսը պայմանավորված է մանկության տարիներին օգտագործած կալորիաներով, այսինքն, ինչքան շատ է կերել երեխան, այնքան շատ են մեծացել նրա ոտնաթաթերը: Դրա հետ մեկտեղ, վաղ տարիքում ուժեղ սնունդը կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիկի գործոն է համարվում: Դրա համար լայն կոնքերով և 38 չափսից ավելի մեծ ոտքերով կանանց մոտ մեծ է նման սարսափելի հիվանդություն ստանալու հավականությունը:

 

Փոքր գլուխը սպառնում է

 

*Թուլամտությամբ: Մարդու ընդունակությունների մասին դատել նրա գլխի չափով, իհարկե չի կարելի, բայց մտավոր հիվանդության մասին լիովին հնարավոր է: Ինչպես նշում են գերմանացի գիտնականները, փոքր գլխով և կարճ վերջույթներով մարդկանց մեծ հավանականությամբ սպառնում է դեմենցիան կամ ձեռքբերովի թուլամտությունը: Հետազոտությունների արդյունքների համաձայն, գլխի 57-58 սմ տրամագծով տարեց կանանց շրջանում դեմենցիայով հիվանդները 20% են կազմում, այն դեպքում երբ 51-52 սմ-ը համապատասխանում է հիվանդների 70%-ին:

 

Պատճառը, ենթադրաբար այն է, որ մեծ գլխում, ինչքան էլ տարօրինակ է, ուղեղն ավելի շատ ծավալով է: Եվ ինչքան շատ են նյարդային բջիջները, այնքան դանդաղ է ամբողջ օրգանը դեգեներացվում:

 

Կարճ ոտքերը սպառնում են

 

*Դիաբետով: Երկար ոտքեր ունեցող անձինք 2-րդ տեսակի դիաբետին ավելի քիչ են հակված: Նրանց մոտ, ովքեր կարճ ոտքեր ունեն, այս հիվանդության ռիսկը բարձրացած է 20%-ով, նշում են Բրիստոլի համալսարանի գիտնականները: Դրա պատճառն ամենայն հավանականությամբ, նույնպես թաքնված է մանկական սննդի մեջ: Երեխայի սննդի օրակարգում ինչքան քիչ են հանքանյութերն ու սպիտակուցները, այնքան նրա մոտ բարձր է դիաբետի զարգացման ռիսկի հավանականությունը:

 

Երկար մատները սպառնում են

 

*Աուտիզմով, հոգեկան խանգարումներով, դեպրեսիաներով: Գլխի հետ կապված խնդրի բարձր ռիսկի մասին են վկայում ոչ միայն երկար մատները, այլև ցուցամատի և մատնեմատի միջև հարաբերակցությունը, կարծում են Լիվերպուլի համալսարանի գիտնականները: Սա վկայում է այն մասին, որ պտղի զարգացման ժամանակ ինչ-որ բան է տեղի ունեցել հորմոնային մակարդակով: Իսկ որոշակի հորմոններ կարող են ապագայում հրահրել որոշակի մտավոր բարդություններ: Այսպես, եթե մատնեմատը չափից ավելի երկար է, նշանակում է, որ երեխան մոր արգանդում ենթարկվել է մեծ քանակությամբ արական հորմոնների ազդեցությանը: Երկար ցուցամատը վկայում է կանացի հորմոնների ազդեցության մասին: Եթե մատնեմատը ցուցամատից երկար է, մարդը կարող է աուտիզմով հիվանդ լինել: Երկար ցուցամատը դեպրեսիայի զարգացման ռիսկի նշան է:

 

 

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. medicina.ua
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ